«Միկա» մարզահամալիրում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցումային երկրորդ օրվա ցերեկային մրցահերթում Հայաստանը երկու ներկայացուցիչ ուներ՝ տղաների 60 կգ քաշային Ոսկան Ոսկանյանը եւ աղջիկների 52 կգ քաշային Լուսյա Ավետիսյանը:
Ոսկան Ոսկանյանը հավասար պայքարում միավորներով պարտության մատնեց իսրայելցի Եգոր Նովիկովին, իսկ Լուսյա Ավետիսյանը չկարողացավ հաղթահարել Բելգիան ներկայացնող մրցակցի արգելքը:
Երեկոյան մրցահերթում Հայաստանը կրկին երկու ներկայացուցիչ ունի: 54 կգ քաշային կարգում Էրիկ Առստամյանը ուժերը չափելու է մալթացի, իսկ 75 կգ քաշային Արմեն Պողոսյանը՝ իսրայելցի բռնցքամարտիկի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ