Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանի խոսնակը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

Ապրիլ 26,2023 17:08

Ermenihaber. Թուրքիայի նախագահի խոսնակ, Իբրահիմ Քալընը «Թուրքական արտաքին քաղաքականության հարյուրամյակը» խորագրով կոնֆերանսի շրջանակներում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև արցախյան 44-օրյա պատերազմին:

Հիշեցնելով պատերազմից հետո ստեղծված իրավիճակի մասին՝ Քալընը նշել է. «Մենք Հայաստանի հետ նույնպես կարգավորման գործընթաց սկսեցինք, որ բոլորս միասին՝ Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան և մյուս տարածաշրջանային դերակատարները, այստեղ Իրանին էլ եմ ներառում, տարածաշրջանում նոր խաղաղության, հանգստության, բարօրության, կայունության մթնոլորտ ձևավորենք»։

Ըստ նրա՝ Հայաստան-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» ստորագրումը երկու կողմի օգտին է լինելու, սակայն էլ ավելի շատ Հայաստանին է տնտեսական առումով ձեռնտու լինելու։

«Սա մեր հարաբերությունների վրա էլ է դրականորեն կանդրադառնա և հավատացե՛ք Հայաստանն ու հայ ժողովուրդն էլ դրանից օգուտ քաղող և շահող կողմ են լինելու։ Այդ իսկ պատճառով մենք և՛ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը, և՛ Ադրբեջան-Հայաստան խաղաղության բանակցություններին այսուհետև ևս շարունակելու ենք աջակցել»,- ընդգծել է Էրդողանի խոսնակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930