Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիրը անց ես կացրել». Կիրանց վանք

Ապրիլ 26,2023 16:41

Կիրանց վանքը գտնվում է Տավուշի մարզում: 13-րդ դարում հիմնված վանական համալիրը ներառում է երեք եկեղեցի, երկու գավիթ, սեղանատուն, բնակելի և տնտեսական շինություններ: Պահպանվել են վանքը շրջապատած պարսպի ավերակները:

Ավանդության համաձայն` քարագործ վարպետն ունենում է մի շատ ընդունակ աշակերտ: Նա միայնակ կառուցում է վանքը և վարպետին խնդրում գնահատել իր աշխատանքը: Վանքն այնքան փառահեղ է լինում, որ վարպետը նախանձում է աշակերտին: Որևէ թերություն չգտնելուց հետո վարպետն ասում է. «Կիրը անց ես կացրել»: Այդ պատճառով վանքը կոչվում է Կիրանց:

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930