Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրա՞ստ ենք արդյոք ինքներս տեր կանգնել մեր հայրենիքին, ինչպես արել ենք 35 տարի առաջ. Մանե Թանդիլյան

Ապրիլ 26,2023 15:31

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախի մուտքի մոտ ադրբեջանական անցակետի տեղադրումը, ակնհայտ է, նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտում է։

Նաև այլևս ակնհայտ է, որ ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքի հատվածում չեն կարողանում ապահովել իրենց իսկ վերահսկողության ներքո գտնվող տարածքի տիրապետումը։ Արդյունքում, Արցախում գտնվող 120.000 մեր հայրենակիցներ գտնվում են էթնիկ զտման վտանգի առաջ, իսկ Արցախը, որպես մեր միասնական հայրենիքի մաս․ կորստի առջև է։

Իսկ ի՞նչ է անում պաշտոնական Երևանը․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում նախաձեռնող խմբի, միգուցե վարչության նիստ, որտեղ քննարկվում է կարևորագույն առաջնահերթության հարց․ հաջորդ նիստը անցկացնել Տեղո՞ւմ, թե՞ Դիլիջանում․․․

Կայացվեց աննախադեպ որոշում․ հաջորդ նիստն անցկացնել Դիլիջանում։ Հետաքրքիր է՝ ո՞ր հիմնավոր փաստարկները հիմք ծառայեցին այդպիսի որոշման համար։

Այո՛, կարող ենք շարունակել պահանջել Ռուսաստանից կատարել իր պարտականությունները, պահանջել ՄԱԿ-ից՝ կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, պահանջել այլ պետություններից մեզ պաշտպանել։

Բայց Արցախը մեր պայքարն է, ուրիշ ոչ մեկի, ու ոչ մեկ մեր փոխարեն չի պաշտպանելու մեր հայրենիքը՝ ինչ թուղթ էլ ստորագրված լինի, ՄԱԿ-ի ինչ որոշումներ էլ լինեն։

Աշխարհը հստակ հայտարարում է, որ Արցախի հարցը իրեն չի հետաքրքրում, պատրա՞ստ ենք արդյոք ինքներս տեր կանգնել մեր հայրենիքին, ինչպես արել ենք 35 տարի առաջ։ Այլ ճանապարհ չունենք։

Ժամանակն է գիտակցել, որ Արցախի ճակատագիրը որոշողը միայն Հայաստանն ու Արցախն են, հայ ժողովուրդն է։ Հայ ժողովրդի հավաքական կամքն ու ուժն անբեկանելի են։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930