Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+600-կմ36+000 հատվածում (Ագարակ և Աղձք բնակավայրերի մոտ) ապրիլի 27-ին՝ ժամը 16։00-18։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ ընթացքում մոտ 10-15 րոպե ճանապարհը փակ կլինի երթևեկության համար։
Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ