Աշխատանքային այցով Իսպանիայում գտնվող ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և դեսպան Սոս Ավետիսյանն ապրիլի 24-ին մասնակցել են Իսպանիայի Կատալունիա ինքնավար համայնքի խորհրդարանում կայացած Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը, որը նախագահել է խորհրդարանի խոսնակի պարտականությունները կատարող Ալբա Վերգեսը։
Դեսպան Ավետիսյանը հանդես է եկել ելույթով՝ կարևորելով իսպանական հանրային շրջանակներում Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացումը, ինչին կարող են մեծապես նպաստել Իսպանիայի ազգային պատմական արխիվներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ առկա փաստաթղթերի ուսումնասիրությունը և հանրայնացումը։ Դեսպանն իր խոսքում կարևորել է նաև Կատալունիայի հայ համայնքի մեծ դերակատարությունը Կատալունիայի կողմից Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման և ցեղասպանությունների կանխարգելման օր հռչակման հարցում։ Միջոցառման շրջանակներում ներկայացվել է Բարսելոնայի Ինքնավար համալսարանի դասախոս Մարտա Սիմոյի «Հայոց ցեղասպանություն. պրակտիկ ուղեցույց ավելին իմանալու համար» աշխատությունը։
Միջոցառմանը ներկա են գտնվել Կատալունիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Իսպանիայում Հայաստանի դեսպանություն
Կարդացեք նաև