Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղիղ եթերում վատացել է Էրդողանի ինքնազգացողությունը

Ապրիլ 26,2023 13:11

Ermrnihaber. Ապրիլի 25-ին «Kanal 7» և «Ülke TV» հեռուստաալիքներին ուղիղ եթերով հարցազրույց տալու ժամանակ հանկարծ վատացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնազգացողությունը:

Երբ ուղիղ եթերում լրագրողը շարադրել է իր հարցը և սպասել Էրդողանի պատասխանին, տիրել է լռություն, ապա այն խախտվել է ինքնազգացության վատթարացման մասին հուշող մի քանի ձայնարկությամբ, որից հետո էլ դադարեցվել է ուղիղ հեռարձակումը:

Շուրջ 25 րոպե դադարից հետո եթերը կրկին վերականգնվել է, բայց Էրդողանի գունատ տեսքից և դողդոջուն ձայնից ակնհայտ է, որ նա վատառողջ է։

Թուրքիայի նախագահը նախ անդրադարձել է միջադեպին, ապա շարունակել պատասխանել հարցրերին:

«Երեկ և այսօր ինտենսիվ ընտրարշավներ են եղել: Պարզապես լուրջ մրսացրել էի ստամոքսս: Անգամ կարծեցի, եթե չեղարկենք ծրագիրը սխալ կհասկանաք: Այսպիսի խիտ օրակարգում երբեմն նման իրավիճակների բախվում ենք: Ձեզնից և հեռուստադիտողներից ներողություն եմ խնդրում»:

Նշենք որ, թուրքական մեդիան հեռացրել է այն հատվածը, որտեղ Էրդողանի ինքնազգացողությունը վատացել էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930