Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ուկրաինայի կառավարությունն առաջարկել է 50 տարով պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ

Ապրիլ 26,2023 13:05

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք

Ուկրաինայի կառավարությունն առաջարկել է 50 տարով պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ՝ «Ռուսաստանին աջակցելու համար»:

🔸Առաջարկով նախատեսվում է Ուկրաինայի սահմաններից դուրս Իրանի ռեզիդենտների կողմից կապիտալի դուրսբերման կանխարգելում, նրանց տեխնոլոգիաների փոխանցման արգելք, մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքների կասեցում, էլեկտրոնային վճարումների, այդ թվում՝ դրամական փոխանցումների կասեցում…։

🔸Առաջարկվում է արգելել նաև Իրանի ռեզիդենտների կողմից ռազմական և երկակի նշանակության ապրանքների տեղափոխումը: Պատժամիջոցները կգործեն Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի հաստատումից հետո:

📍Ուկրաինան Իրանին մեղադրում է ՌԴ-ին ԱԹՍ-ներ և այլ զինտեխնիկա մատակարարելու մեջ: Իրանը հերքում է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930