Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացում հաջողության հասնելու ջանքերը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը:
«Հարավային Կովկասում իրավիճակին ինքը՝ քարտուղարը, մեծ նշանակություն է տալիս և խորապես գնահատում է այն: Եվ ինչպես տեսաք, հանգստյան օրերին մենք ասացինք, որ քարտուղարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ։ Անկեղծ ասած, դա խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը, և մենք այն կարծիքին ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց ազատ ու բաց տեղաշարժ և առևտուր: Բայց մենք բոլորս՝ ավագ խորհրդական Բոնոն, պետքարտուղարի օգնական Հոգան, և պետքարտուղարը, պատրաստվում ենք շարունակել խորապես ներգրավված մնալ այս հարցում»,- ասել է Պատելը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ