Աշխատանքային այցով Իսպանիայում գտնվող Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին։
Իսպանիա այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատարը մասնակցել է նաև ապրիլի 24-ի նախօրեին մատուցված պատարագին։
Համայնքի ներկայացուցիչների հետ համատեղ Զարեհ Սինանյանը մոմավառություն է իրականացրել և ծաղիկներ խոնարհել Մոնժուիկի հայկական խաչքարի մոտ։
Համայնքին ուղղված իր խոսքում Գլխավոր հանձնակատարն ընդգծել է, որ այժմ էլ մեր հայրենիքի մի մասը ցեղասպանվելու վտանգի առջև է և կարևորել պատմական հիշողության և նրա դասերի վրա հիմնված ապագայի կերտումը։
Կարդացեք նաև
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ