Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետի երկարաձգումն առավել քան անհիմն էր. Երեմ Սարգսյան

Ապրիլ 25,2023 23:40

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը երեք ամսով երկարացրեց ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը։

Պաշտպանության կողմն անհիմն է գնահատում դատարանի որոշումը, քանզի դատախազների միակ փաստարկը, որի հիման վրա պնդում էին, որ պետք է երկարաձգվի կալանքի ժամկետը, դա այն էր, որ Միքայել Արզումանյանը նախկինում հանդիսացել է ՊԲ հրամանատարը և ունի մեծ հեղինակություն, որից ելնելով էլ կարող է խոչընդոտել գործի քննությանը։

Նշեմ, որ Միքայել Արզումանյանն արդեն շուրջ 8 ամիս կալանքի տակ է պահվում հենց այդ հեղինակության համար։ Որևէ այլ հիմնավորում երբևէ չի ներկայացվել։

Ի հակառակ դրա, նշեմ, որ ՀՀ վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով շատ հստակ սահմանված է, որ եթե քննության սկզբնական փուլում անձին իր նախկին պաշտոնեական դիրքով պայմանավորված կարելի է պահել կալանքի տակ, ապա երբ քննությունը զարգանում է և հիմնական ապացույցները հավաքվում են, ապա այլևս անթույլատրելի է բացառապես այդ հիմքով նրան երկարատև կալանքի տակ պահելը։

Պաշտպանության կողմը դատարանին միջնորդեց, որպեսզի Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեն տնային կալանքը՝ այլ անձանց հետ շփվելու արգելքով, գրավը և բացակայելու արգելքը միասին, որոնք միանշանակ ի զորու են բացառել հնարավոր ոչ պատշաճ վարքագիծը, որը դրսևորելու ցանկություն Միքայել Արզումանյանը երբեք չի էլ ունեցել, սակայն այդ միջնորդությունը ևս մերժվեց։

Ընդգծեմ, որ սույն քրեական գործով դատարանում պետք է հարցաքննվեն առնվազն 161 վկաներ, ինչի համար մի քանի տարի ժամանակ անհրաժեշտ կլինի և ակնհայտորեն այդ ժամկետում Միքայել Արզումանյանը կալանքից պետք է ազատ արձակվի, ուստի ներկայումս կալանքի ժամկետի երկարաձգումն այս առումով ևս առավել քան անհիմն էր։

Երեմ Սարգսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930