Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է ապահովվի՝ համաձայն ՄԻԵԴ միջանկյալ միջոցի, ՄԱԿ-ի դատարանի պահանջի»․ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ

Ապրիլ 25,2023 20:50

«Լեռնային Ղարաբաղում ներկայիս հումանիտար իրավիճակը, իհարկե, մտահոգություն է առաջացնում։ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է ապահովվի»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում հայտարարեց Իսլանդիայի ԱԳ նախարար, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Թորդիս Քոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոթիրը։

Նշենք, որ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահի հետ հարցուպատասխանի ժամանակ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը, փաստելով, որ Ռեյկյավիկում կազմակերպվելիք գագաթնաժողովից սպասելիքները մեծ են, հարցրեց՝ ի՞նչ կարող է գագաթնաժողովն անել, որպեսզի ներկայիս անվտանգային մարտահրավերներին անդրադառնա ավելի ներառական կերպով, որպեսզի անդրադարձ կատարվի նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրներին և Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ վերջին ագրեսիային։

ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը շեշտեց․ «Ադրբեջանը պետք է վերականգնի Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը՝ համաձայն մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցի, ՄԱԿ-ի միջազգային դատարանի պահանջի»։ Նա իր մտահոգությունը հայտնեց այս առիթով և վերահաստատեց իր կոչը, որն արել էր հունվարին՝ համաձայն որի՝ պետք է ապահովվի Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։

Նա հիշեցրեց, որ 2001-ին դառնալով ԵԽ անդամ՝ ՀՀ-ն և Ադրբեջանը ստանձնել են հանձնառություն խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը, ուստի երկու երկրները պետք է գործեն իրենց հանձնառություններին համաձայն և խուսափեն արկածախնդրությունից, ինչը վատթարացնում է իրավիճակը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930