Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

21-րդ դարում Ադրբեջանը շարունակում է իր ավագ եղբոր՝ Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը. Իշխան Սաղաթելյան

Ապրիլ 25,2023 20:35

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը եւ խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանն ապրիլի 25-ին հանդիպել են արգենտինացի մի խումբ հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների, լրագրողների եւ գործարարների հետ:

Իշխան Սաղաթելյանը հյուրերին է ներկայացրել մեր երկրում առկա խնդիրները, անդրադարձել հայ-ադրբեջանական հարաբերություններին: Նա նշել է, որ Ադրբեջանն արդեն 4 ամիս է, ինչ շրջափակել է Արցախը, այսօր էլ ոտնձգություններ է կատարում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, չի կատարում Միջազգային դատարանի՝ Արցախի ապաշրջափակման մասին որոշումը:

«Ադրբեջանը շարունակում է իր ավագ եղբոր՝ Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը»,- ասել է Իշխան Սաղաթելյանը: Ըստ նրա՝ վերջին պատերազմում մեր երկիրը չի պարտվել Ադրբեջանին, այլ պատերազմել է Թուրքիայի պես երկրի եւ միջազգային այլ տեռորիստ-վարձկանների դեմ:

Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավարը բարձր է գնահատել հայ-արգենտինական կապերը, կարեւորել խորհրդարանական, տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Արգենտինայի հայ համայնքի դերը երկու երկրների գործակցությունը զարգացնելու հարցում:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930