Գյումրիում երեկ՝ ապրիլի 24-ին, մեկնարկեց միջազգային թատերական փառատոնը` Երևանի դրամատիկական թատրոնի «Մեծ լռություն» ներկայացմամբ։
Փառատոնը, ըստ կազմակերպիչների, ոչ միայն մշակութային իրադարձություն պետք է լինի, այլ որոշակի տնտեսական շարժ ապահովի Գյումրիի համար, այս քաղաքն առավելագույնս օգուտ պիտի ստանա ու դառնա ճանաչելի։
ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը, սակայն, այն կարծիքին է, որ թատերասերների ու առհասարակ զբոսաշրջիկների հոսքը Գյումրի կավելանա, եթե երկաթուղային կայանը դրան նպաստի։
Ըստ նրա, թեև Երևանի հանդիսատեսը սկսել է գալ Գյումրի՝ ներկայացում նայելու, ամեն մի ներկայացմանն առնվազն 17-20 հյուրեր կան, սակայն դժվար է մայրաքաղաքից գալ, վայելել այս քաղաքը, ներկայացում նայել ու հետ գնալ, քանի որ երկաթուղային կայանն անհարմար ժամերի է աշխատում։
Կարդացեք նաև
«Գնացքներն էնքան անհամար ժամերի են գնում-գալիս, մարդը եկավ, ներկայացումը նայեց և ժամը 23․00-ի կողմերը չգիտի ոնց գնա ՝տաքսի, մաքսի, բան․․
Իսկ եթե մի քիչ երկաթուղային երթևեկությունն ավելանա, դուք չեք պատկերացնի՝ դա ինչքան կօգնի ու կնպաստի։ Եվ ժամերը լինեն էնպիսին, որ մարդը գա Գյումրի, ենթադրենք ժամը 13․00-ին մինչև ժամը 18․00-ն շրջի քաղաքում, ներկայացում նայի, մի հատ էլ գնացք լինի ժամը 23․00-ի կողմերում, որ կարողանա հանգիստ գնա։ Դա էլ կնպաստի շատ աշխուժացմանը»,-ասաց Նիկոլայ Ծատուրյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ