«Կա ծանր իրավիճակ, մտավորականը, անկախ նրանից՝ գրող է, նկարիչ է, երաժիշտ է, թե գիտնական, ինքը պետք է թեկուզեւ ժամանակավոր թողնի իր գրասեղանը՝ լինի հրապարակում, լինի այն բոլոր շիկացած կետերում, որտեղ ժողովրդի մի մասն է, որտեղ հասարակությունն է եւ փորձի շարքային քաղաքացու հետ՝ թույլ չտալ իր երկիրը կործանել: Երբ կործանվում է իր երկիրը, կործանվում է ամեն ինչ՝ եւ գրասեղանը, եւ կտավը. իսկ մենք այսօր պատմականորեն կանգնած ենք այս ահասարսուռ փաստի առաջ: Այստեղ մեղավոր է եւ ժողովուրդը, եւ իշխանությունը: Չմոռանանք՝ ցանկացած իշխանություն ծնվում է ժողովրդից»,- այսօր «Հայկական աշխարհ եւ անտարբերների հասարակություն» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց բանաստեղծ Հուսիկ Արան:
Խոսելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից եւ պատմական էքսկուրս կատարելով՝ բանախոսը նկատեց. «Ժողովուրդն Ալեքսանդր Մյասնիկյանին չասաց՝ ինչո՞ւ Ղարաբաղը հանձնեցիր՝ եւ հանգիստ հանձնեց, հանձնեց մի ամբողջ 24.000 կիլոմետր: Մենք այսօր Երեւանի կենտրոնում վեր ենք խոյացրել նրա արձանը եւ պաշտում ենք. մի հատ նայեք՝ իր օրոք ինչքա՞ն տարածքներ ենք մենք տվել անվերադարձ: Այս հասարակությունը վաղն էլ Նիկոլի արձանն է դնելու ու պաշտի: Այո, հասարակությանը 5 տարում բերեցին եւ հասցրեցին այս ծանր վիճակին, բայց արդյո՞ք ինքն ընդվզելու ջիղ չուներ իր մեջ: Մենք կառչել ենք մեկից, ով, հստակ տեսնում ենք՝ մեզ տանում է կործանման եւ ասում ենք՝ ինչքան կարող ես արագ կործանիր մեզ. ես այլ բան չեմ տեսնում… Բարեխղճորեն կործանվում ենք»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ