Կա հայկական աշխարհ եւ դրա ձեւաչափն է՝ Հայաստան, Սփյուռք, Արցախ. կարծում է Ռուսաստանի հայերի միության՝ Հայաստանի հարցերով փոխնախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը՝ հավելելով, որ այդ ձեւաչափում էական դեր ունի Հայ Առաքելական եկեղեցին: Այսօր կայացած՝ «Հայկական աշխարհ եւ անտարբերների հասարակություն» թեմայով քննարկման ժամանակ բանախոսը նաեւ ասաց, որ հայկական աշխարհ քառանկյունին պետք է լցնել բովանդակությամբ, որն էլ պետք է ձեւավորվի ազգային շահերով, իսկ հայկական աշխարհի մայրաքաղաքը կամ հայրենիքը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը:
«Առանց բովանդակության, ես չեմ տեսնում հայկական աշխարհի հեռանկարները՝ լավ իմաստով: Միաժամանակ, այն կարծիքին եմ, որ «Հայկական աշխարհը» պետք է ակտիվորեն մասնակցի միջազգային ինտեգրման գործընթացներին»,- ասաց բանախոսը՝ համոզմունք հայտնելով, որ հնարավոր է ինտեգրվելով միջազգային գործընթացներին՝ պահպանել ազգային ինքնությունը:
Ավելին, կորցնելով ազգային ինքնությունը կամ հետ գնալով դրանից, նրա համոզմամբ, մենք կկորցնենք թե հայկական աշխարհը, թե մեր տեղն ու դերը տարածաշրջանում ու ամբողջ աշխարհում:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ