Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է 2023թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը

Ապրիլ 25,2023 17:53

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել է 2023թ. առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքը:

Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել է ամփոփ հաշվետվություն՝ նշված ժամանակահատվածում պետական բյուջեի ծրագրերի և միջոցառումների ֆինանսական կատարողականի վերաբերյալ: Անդրադարձ է եղել ըստ գերատեսչությունների տրամադրված հատկացումներին և կատարված կապիտալ ու ընթացիկ ծախսերին: Զեկուցվել է 2023թ. առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտների և ծախսերի ծավալի, ինչպես նաև ՀՆԱ-ի աճի գնահատականի մասին:

Նշված թեմաների շուրջ ծավալվել է քննարկում: Արծարծվել են մակրոտնտեսական զարգացումներին, 2023թ. պետական բյուջեի արդյունավետ իրականացմանը, ընթացակարգերի և օրենսդրական դաշտի լավարկմանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել հետագա անելիքների շուրջ:

Վարչապետը կարևորել է պետական բյուջեի՝ պատշաճ մակարդակով կատարումը և հանձնարարել հետևողական լինել նախատեսված կապիտալ ու ընթացիկ ծախսերի, պետական առաջնահերթություն հանդիսացող ծրագրերի իրականացման հարցում:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930