Լրահոս
Օրվա լրահոսը

Մարուքյան. Որո՞նք են երաշխիքները, որ Ադրբեջանը չի խախտի նաև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը

Ապրիլ 25,2023 17:37

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի թվիթերյան գրառումը

Խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը Լաչինի միջանցքում անցակետ է տեղադրել։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը, ինչպես նաև ԵՄ-ն, իրենց մտահոգությունն են հայտնել այս առնչությամբ։ Հետաքրքիր է, որ բոլոր այս երեկ երկրները և Եվրոպական Միությունը կողմերին կոչ են անում համաձայնության գալ և խաղաղության պայմանագիր ստորագրել։

Այստեղ կարևոր հարց է առաջ գալիս։ Եթե Ադրբեջանը շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այդ դեպքում որո՞նք են Հայաստանի երաշխիքները, որ Ադրբեջանը չի խախտելու նաև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը։ Միջազգային հանրության նույն անդամները՝ ԱՄՆ-ն Ֆրանսիան, Ռուսաստանը և Եվրոպական Միությունը պատրաստ են երաշխավորել Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի իրականացումը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930