Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը մի շարք պահանջներ է ներկայացրել Հայաստանին

Ապրիլ 25,2023 17:21

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց լսումներում հանդես է եկել ելույթով՝ Հայաստանի առաջ դնելով մի շարք պահանջները:

«Փաստերն աղավաղելու վրա ժամանակ ծախսելու, միջազգային փաստաթղթերը սխալ մեկնաբանելու, միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու և թշնամանք ու ատելություն սերմանելու փոխարեն` Հայաստանը պետք հետևի իր միջազգային պարտավորություններին, լիարժեք դուրս բերի իր զինված ուժերը և անօրինական զինված խմբավորումներն Ադրբեջանի տարածքից, վերադարձնի Ադրբեջանի՝ դեռ օկուպացված սահմանամերձ ութ գյուղերը, դադարեցնի և զերծ մնա տարածքային հավակնություններից, անօրինակ գործունեությունից և ապատեղեկատվությունից, վերջ տա ականային ահաբեկչությանը, լույս սփռի մի քանի հազար ադրբեջանցիների ճակատագրերի վրա, որոնք անհետ կորել են հակամարտության ընթացքում, փոխհատուցի Ադրբեջանին պատճառած վնասը և բարեխղճորեն բանակցություններ վարի խաղաղության պայմանագրի կնքման  և երկու պետությունների միջև սահմանազատման շուրջ»,- ասել է Ալիևը:

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի կողմից «հսկիչ անցակետի տեղադրումը Լաչինի ճանապարհի մուտքի մոտ՝ իր ինքնիշխան տարածքում, հիմնվում է պետության տարածքային ինքնիշխանության և ամբողջականության մասին հիմնարար սկզբունքների վրա»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930