Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել զինծառայող Տիգրան Օհանջանյանի մահվան գործով. «Ա1+»

Ապրիլ 25,2023 16:59

«Ա1+». ՄԻԵԴ-ն այսօր վճիռ է կայացրել զինծառայող Տիգրան Օհանջանյանի գործով։

Ըստ ՄԻԵԴ-ի՝ իշխանությունների կողմից իրականացված հետաքննությունը լրջորեն թերի է։ Դատարանը չի կարող համարել այդ հետաքննության արդյունքները վստահելի կամ Տիգրան Օհանջանյանի մահվան հետ կապված բացատրությունը համոզիչ եւ բավարար. «Դրանից հետեւում է, որ չենք կարող եզրակացնել, որ իշխանությունները կատարել են դիմումատուի որդու մահվան արժանահավատ բացատրություն տալու պարտավորությունը»։

Հիշեցնենք, որ 2007 թ. օգոստոսի 30-ին N զորամասում կասկածելի հանգամանքներում մահացել է ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանը:

Փորձագետների տված եզրակացության համաձայն` մահվան պատճառը հոսանքահարումն է, ինչը սակայն կասկածի տակ էին դնում Տիգրանի ծնողները` պնդելով, որ իրենց որդուն իրականում սպանել են:

«Պետությունը բավարար փաստեր չի ներկայացրել, որ պաշտոնական վարկած էլեկտրահարումը ճիշտ է։ Նույնիսկ ՄԻԵԴ-ը ողջամտորեն կասկածի տակ է դնում, որ էլելկտրահարության վարկածը արժանահավատ չէ»,- ասում է տուժողի իրավահաջորդի  ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը։

Դատարանը որոշել է որպես փոխհատուցում Օհանջանյան ընտանիքին տրամադրել է 50 հազար եվրո գումար։ Սակայն գումարային փոխհատուցումը որդեկորույս մոր համար որեւէ նշանակություն չունի։

«Պետությունը մեր հարկատուներիս հաշվին պետք է փոխհատուցում տա ընտանիքին։ Իսկ սա այն դեպքում, երբ առնվազն պարզ է, որ մի շարք պաշտոնյաներ թերացել են իրենց աշխատանքում»,- ասում է փաստաբանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930