ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Հովհաննես Քոչարյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Հովհաննես Քոչարյանը՝ պարզաբանելով, որ պաշտոնից ազատման պատճառն անձնական է։ Մասնավորապես, Քոչարյանը նշեց, որ ընտանիքի անդամի առողջության հետ է կապված, հիմա ինքը պետք է դրանով զբաղվի։
Հիշեցնենք, որ Հովհաննես Քոչարյանը ՀՀ նախկին փոխոստիկանապետն էր, պաշտոնից ազատվելուց հետո զբաղվում էր փաստաբանությամբ, նախորդ տարվա դեկտեմբերին նշանակվել էր զինվորական դատախազի տեղակալ:
Ի. Ս.