Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդին տեղափոխելիս, շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել երեխայի․ կան վիրավորներ․ Shamshyan.com

Ապրիլ 25,2023 16:44
shtap

Shamshyan.com. Ապրիլի 23-ին շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը, ժամը 12։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 61-ամյա Սամվել Շ․-ն իր վարած, Երևանի շտապօգնության կայանի հաշվեկշռում հաշվառված, Totota մակնիշի շտապօգնության ավտոմեքենայով Ազատության պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 10-ամյա Ալեքսիա Մ․-ին։

Վրաերթի հետևանքով Ալեքսիա Մ․-ն և շտապօգնության ավտոմեքենայի ուղևոր՝ Երևանի բնակիչ 16-ամյա Մարուշ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր՝ Երևանի բնակիչ 60-ամյա Լաուրա Մ․-ն՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930