Ի՞նչ խնդիր եղավ, երբ դիզայներ Արամ Նիկոլյանը ծանրամարտի առաջնության բացման արարողության ժամանակ այրեց Ադրբեջանի դրոշն ու հեռացրեց բեմահարթակից, Հայաստանը նկատողություն ստացե՞լ է. այսօր ԱԺ-ում լրագրողներն այս հարցն ուղղեցին ԿԳՄՍՆ փոխնախարար Կարեն Գիլոյանին:
Նա պատասխանեց. «Դրոշն այրելուց հետո ուղղակի մի փոքր թուլացավ մեր 2024-ին աշխարհի առաջնությունն անցկացնելու հնարավորությունը: Որովհետեւ եթե մինչեւ դրոշն այրելը մեծ հավանականությամբ արդեն գիտեինք, գործնականում տվել էին մեզ, դրանից հետո մի փոքր սկսեցին կասկածանքով նայել, բան: Բայց մենք աշխատում ենք եւ նպատակամղված գնում ենք նրան, որ կարողանանք աշխարհի առաջնություն անցկացնենք, որին կմասնակցի 100-ից ավելի երկիր եւ այդ դեպքում Հայաստանն ավելի լավ կհանրահռչակվի, որովհետեւ այն, ինչ կատարվեց ծանրամարտի առաջնության ժամանակ, ուղղակի հպարտություն ես զգում, որ բոլորը միաբերան՝ հյուրերը, մարզիկները, մարզիչները շտապում էին շնորհակալություն հայտնել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ