Լրահոս
Օրվա լրահոսը

756 հոգու դասալքության մեղադրանք է առաջադրվել. ՀՀ գլխավոր դատախազությունը՝ Աննա Հակոբյանի հայտարարության մասին

Ապրիլ 25,2023 15:36

➖44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը) ժամանակ դասալքության և զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելու գործերով հարուցվել է 1786 քրեական վարույթ` 10687 անձի վերաբերյալ հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

➖Ներկայում նախաքննական մարմնի վարույթում վերոնշյալ հոդվածներով քննվող քրեական վարույթների թիվը 226 է։

➖Զորամասն ինքնակամ թողնելու համար որպես մեղադրյալ ներգրավվել է 180 անձ, դասալքության համար 132 անձ, զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար 444-ը։

➖Մեղադրական եզրակացություններով դատարան է ուղարկվել 118 գործ` 143 անձի վերաբերյալ։

➖Դատարան ուղարկված 118 գործից 58-ով` 64 անձի վերաբերյալ, դատաքննությունն ավարտվել է, իսկ 60 գործ` 79 անձի վերաբերյալ` գտնվում է դատաքննության փուլում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930