«Ադրբեջանը միակողմանի եւ զոռբայությամբ փակել է կամուրջը եւ իմ տպավորությունն այն է, որ ՌԴ-ն առհասարակ տեղյակ չի եղել Ադրբեջանի նախաձեռնությունից: Ստեղծվել է այսօրվա իրավիճակը: Այն տեսանյութերը եւ ֆոտոշարքերը, որոնք տարածվել են եւ նկատել են եւ ռուս խաղաղապահները եւ ադրբեջանցի զինծառայողները, փաստացի ռուս ծառայողները փորձում են կանխել Ադրբեջանին՝ իր նախաձեռնությունը վերջնական ավարտին հասցնելը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի լկտիությունը գալիս է նրանից, որ նոյեմբերի 9-ից հետո փաստաթղթի դրույթները խախտվել են ու պատշաճ արձագանք չի եղել. «Ադրբեջանում սկսեցին մտածել, որ կարող են անցակետ տեղադրել ու դեռեւս մարսել»:
Ըստ Տիգրան Աբրահամյանի, ռուսական կողմը խաղաղապահների միջոցով փորձել է դիմակայել, հակատանկային միջոցներ ու մեծ ուժեր են տեսանելի տեսանյութերում ու անցակետը դեռեւս չի գործում դրա արդյունքում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ