Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպանը հիշեցրել է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկը

Ապրիլ 25,2023 13:57

Ermenihaber. ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Սեդաթ Օնալը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ  Ռուսաստանի նախագահությամբ նիստ է անցկացվել ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանության վերաբերյալ։

Օնալը, արձագանքելով հայկական պատվիրակությանը, նշել է, որ Թուրքիան կտրականապես մերժում է «հայկական պատվիրակության անհիմն պնդումները»։

«Բոլորին կոչ եմ անում 1915-ի դեպքերին առնչվող պատմությունից թշնամանք դուրս բերելու փոխարեն ուշադրություն դարձնել համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու մասին Թուրքիայի արած առաջարկին»։

Թուրք դեսպանը համոզմունք է հայտնել, որ դա կլինի տարածաշրջանային խաղաղության և համագործակցության նախաձեռնություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930