Ապրիլի 29-ին ժամը 10-ից Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում կմեկնարկի շաբաթօրյակ, այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը (լուսանկարում)։
Նա տեղեկացրեց, որ կազմվել է շաբաթօրյակի կազմակերպման և իրականացման ծրագիր, գույքագրվել են նյութական և մարդկային ռեսուրսները, շուրջ 200 նամակ է ուղարկվել պետական կառավարման և մասնավոր հատվածի կառույցներին:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ