Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքրել այս բոլոր ժամկետանց դիմումներն ու սկսել զրոյական կետից. Տիգրան Ավինյան

Ապրիլ 25,2023 13:05

Մենք ամեն շաբաթ անդրադառնալու ենք ժամկետանց դիմումներին, այսօր Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այն բանից հետո, երբ տեղեկացավ, որ քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը 5163 ուշացած և ժամկետանց գրություն ունի:

«Ճարտարապետության և քաղաքաշինության մասով ուշացած և ժամկետանց գրությունների քանակը հասնում է 5163-ի, նախորդած շաբաթ վարչությունից ելք է եղել 150 գրություն, իսկ անցած շաբաթվա ընթացքում այդ թիվը հասցրել ենք 553-ի»,-ասաց Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժ/պ Հայկ Մուրադյանը:

Տիգրան Ավինյանը վարչության պետի ժ/պ-ից ակնկալեց հաջորդ նիստերին ներկայացնել ժամկետանց գրությունների ձերբազատվելու կոնկրետ ժամկետները. «մաքրել այս բոլոր ժամկետանց դիմումներն ու սկսել զրոյական կետից: Մի հարց էլ, այս 5163-ի բացվածքն էլ կխնդրեմ ասել ու նաև այն մոտավոր ժամկետը, թե երբվանից է սա սկսել կուտակվել »,-հարցրեց Ավինյանը:

Հայկ Մուրադյանը տեղեկացրեց, որ այդ հաշվարկը սկսել են անել էլեկտրոնային մալբրի համակարգի ներդրումից հետո՝ 2022թ. ապրիլի 1-ից մինչև 2023թ. ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում:

«Իրատեսակա՞ն է ասել, որ մինչև օգոստոս, այս ամենը մաքրած կլինենք»,-հարցրեց Ավինյանը՝ Մուրադյանին այլևս ոչինչ չէր մնում, քան պատասխանել․ «Կարծում եմ, այո»:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930