Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բռնություն եղե՞լ է, թե ոչ»․ պատգամավորը փոխնախարարին հարցրեց «Պոլիգրաֆ» ակումբում ծեծկռտուքի մասին

Ապրիլ 25,2023 12:48

«Երեւանյան ակումբներից մեկում ոստիկանությունը վերջերս գործողություններ է իրականացրել, որքանով հասկանում ենք՝ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի շրջանակում։ Քննարկման ենթակա չէ, որ հանցավորության դեմ պայքարը կոշտ բնույթ պետք է կրի, բայց դա չպետք է ուղեկցվի բռնությամբ։ Սոցցանցերում կան լուսանկարներ եւ տեսանյութեր, եւ աշխատակիցները պատմում են իրենց հանդեպ ենթադրյալ բռնության մասին։ Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը։

Արփինե Սարգսյան

Փոխնախարարը պատասխանեց, որ ոստիկանության բոլոր ստորաբաժանումները թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում ներգրավված են․ «Ակումբները եւս բացառություն չեն, որովհետեւ փորձը ցույց է տալիս, նման հաստատություններում թմրամիջոցների շրջանառության ռիսկը բարձր է։ Արդեն իսկ տարբեր ակումբների վերաբերյալ դրվագներ ունեք։ Ուստի սա անսովոր չպետք է լինի»։

Ինչ վերաբերում է բռնությանը, Արփինե Սարգսյանը նշեց․ «Եթե լինի անհամաչափ ուժի այնպիսի կիրառում, որը կենթադրի պատասխանատվություն ծառայողի կողմից, ապա դա անպայման վրա կհասնի։ Այս պահին չեմ կարող ասել՝ բռնություն իրականում եղե՞լ է, թե ոչ, բայց առերեւույթ զոհերից ցանկացած դեպքում ունենում ենք հաղորդումներ։ Եվ քննչական մարմիններն ու ոստիկանությունը համապատասխանաբար արձագանքում են»։

Զարուհի Բաթոյանն ասաց, որ հարցում կուղարկի՝ պարզելու համար եղե՞լ է բռնություն, թե ոչ։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930