Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Չեմ բացառում, որ իմ դեմ հարձակման մեջ թուրքական և ադրբեջանական մատը խառը լինի․ Արթուր Միրզոյան. «Հրապարակ»

Ապրիլ 25,2023 12:37

2016 թվականից իրավապահ մարմինների կողմից տարբեր խոչընդոտներ են ստեղծվել, որպեսզի Թուրքիայի դեսպանատան մոտ որևէ տիպի բողոքի ցույցեր չանցկացվեն մեր կողմից․ չնայած օգտվելով Վրաստանի սահմանադրությունից մենք միևնույն է այդ ցույցերը անցկացրել ենք։ «Հրապարակի» հետ զրույցում հայտարարեց Վրաստանի «Հայերի միություն» ՀԿ նախագահ Արթուր Միրզոյանը։

Իսկ ցեղասպանության զոհերին նվիրված քայլերթի նախորդ օրը՝ ապրիլի 22-ի երեկոյան, Միրզոյանը Թիֆլիսի հայկական Հավլաբար թաղամասում գտնվող իր տան մոտակայքում հարձակման է ենթարկվել երեք անձի կողմից։
«Տունս գրասենյակից գտնվում է ընդամենը երկու հարյուր մետր հեռավորության վրա։ Երեք դիմակավորված անձ մոտեցան ինձ, անունս հարցականով տվեցին՝ հասկացա, որ հարձակվելու են։ Փորձեցի հեռախոսս հանել՝ ֆիքսելու համար հարձակումը, սակայն չհասցրի։ Նրանք ինձ գետին գցեցին ու նպատակադրված հարվածել են գլխիս, մեջքիս ու փորիս, իսկ նրանցից մեկը տեսագրում էր տեղի ունեցողը»,-ասաց Միրզոյանը։

Նա վստահ է, որ իր վրա հարձակումը կապված է այս օրերի կարևոր միջոցառումների հետ, քանի որ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթ էին անելու նաև դեպի Թուրքիայի դեսպանատուն։

Երթին նախորդող գիշերը Միրզոյանի ոտքի վնասվածքը զգացնել է տվել, նրան տեղափոխել են հիվանդանոց ու հաջորդ օրը երթին նա մասնակցել է անվասայլակով, քանի որ ոտքի վրա կանգնած չի կարողացել մնալ։
«Այս տարի նաև խորհրդարանի շենքի դիմաց ենք անցկացրել ցուցահանդես՝ նվիրված հայոց եղեռնին և Արցախում մշակութային ցեղասպանության թեմային։ Այդտեղ էլ է եղել խոչընդոտներ ստեղծելու փորձեր, սակայն ցուցահանդեսը անցկացվել է։ Նույն այդ թեմատիկայով Հավլաբարի եկեղեցում ցուցահանդես կազմակերպեցինք։ Չեմ բացառում, որ իմ դեմ հարձակման մեջ թուրքական և ադրբեջանական կողմերի մատը խառը լինի»,- շեշտեց վերջինս։

Հավելենք, որ երթը դեպի Թուրքիայի դեսպանատուն կայացել է։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930