Այսօր Երեւանի «Միկա» մարզահամալիրում մեկնարկող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որին մասնակցելու համար հայտագրվել է ավելի քան 30 երկրի շուրջ 500 մարզիկ, Հայաստանը ներկայացված է լինելու ամբողջական կազմով՝ բոլոր 13 քաշային կարգերում:
Հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը հրապարակել է այն բռնցքամարտիկների անունները, որոնք պայքարելու են մեդալների համար: Նրանք են. 48 կգ քաշային կարգ՝ Հովհաննես Հարությունյան, 51 կգ՝ Դավիթ Սաֆարյան, 54 կգ՝ Էրիկ Առուստամյան, 57 կգ՝ Գոռ Ազիզյան, 60 կգ՝ Ոսկան Ոսկանյան, 63,5 կգ՝ Արթուր Մկրտչյան, 67 կգ՝ Յուրա Բաբլումյան, 71 կգ՝ Արման Միսկարյան, 75 կգ՝ Արմեն Պողոսյան, 80 կգ՝ Աղվան Ալեքսանյան, 86 կգ՝ Դավիթ Սիմոնյան, 92 կգ՝ Իշխան Հովսեփյան, գերծանր քաշային կարգ՝ Ալբերտ Հարությունյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ