Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Ադամ Շիֆ

Ապրիլ 25,2023 12:02

«Ազատություն». Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի նախագիծ է ներկայացրել Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նախագիծը նաև Արցախի անկախության միջազգային ճանաչման կոչ է անում՝ ԱՄՆ վարչակազմին հորդորելով ակտիվ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Փաստաթուղթը դատապարտում է Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը, Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ չհրահրված հարձակումները և կոչ է անում Բաքվին առանց նախապայմանների վերջ տալ շրջափակմանն ու Հայաստանի և Արցախի դեմ ագրեսիային:

ԱՄՆ իշխող կուսակցությունից ևս երկու կոնգրեսականների՝ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնի և Ջոշ Գոթհայմերի հետ միասին ներկայացնելով նախագիծը՝ Ադամ Շիֆն ընդգծել է, որ դա հատուկ անում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի կապակցությամբ, ինչը անչափ կարևոր է:

«Միացյալ Նահանգները պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հանուն փրկության նրա անջատման անհրաժեշտությունը, և դադարեցնի Ադրբեջան օգնություն ուղարկելը», – հայտարարել է Ադամ Շիֆը՝ շեշտելով, որ դա չանելը կքաջալերի «Ալիևին հայ ժողովրդին ոչնչացնելու իր ջանքերում»:

Արման ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930