Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր տրոլեյբուսները դեռ չեն շարժվել դեպի Երևան

Ապրիլ 25,2023 11:34

Ի՞նչ փուլում է տրոլեյբուսների ներկրման պրոցեսը, այսօր Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի ժամանակ հետաքրքրվեց նիստը վարող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ամբողջ շաբաթ աշխատել ենք Ռուսաստանի և Վրաստանի գործընկերների հետ: Խնդիրը բարձրության, եզրաչափերի հետ է կապված, խոստացել են այս շաբաթ թույլտվություն տալ: Եվ դրանք արդեն կշարժվեն Երևան»,- ասաց Երևանի էլեկտրոտրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանը։

Մինչ այդ, երբ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը զեկուցեց, թե շաբաթվա ընթացքում ընկերության կողմից սպասարկվող 43 երթուղիներում աշխատել են 2364 շարժակազմ, որից 665-ը «Հայգեր» մակնիշի 1212-ը Zhongtong մակնիշի, 91-ը MAN մակնիշի և 396 «Գազել» մակնիշի՝ Տիգրան Ավինյանը ցանկացավ ճշտել, թե արդյո՞ք MAN մակնիշի ավտոբուսների ամբողջ ծավալն է դուրս եկել երթուղի:

«Չէ, ընդամենը 16 MAN մակնիշի ավտոբուս է երթուղի դուրս եկել այս շաբաթ»-ասաց Մանուկյանը:

«Շատ լավ, այսօր նաև կհասկանանք շարունակությունը՝ ըստ ժամկետների և գծերի»,-շեշտեց Ավինյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանին, ապրիլի 4-ի նիստում որոշել էր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ին նվիրաբերել նոր ներկրված 150 հատ Zhongtong bus LCK6860HGN մակնիշի և 87 հատ MAN LION’S CITY 12C մակնիշի ավտոբուսներ։ 

 

 

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930