Լրահոս
Օրվա լրահոսը

Իրեն համեմատում է Աստծո հետ՝ ԱԺ ամբիոնից հայտարարելով. «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն դրանք լավ չեն Աստծո հետ». «Ժողովուրդ»

Ապրիլ 25,2023 10:38

Եկեղեցու դեմ արշավի առաջին ծիլերը երեւացել են հենց 2018թ-ին, երբ պարբերաբար Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջով հրահանգավորված ակցիաներ էին իրականացվում Երեւանի փողոցներում։

Հիմա արդեն բանը հասել է այնտեղ, որ Փաշինյանն իրեն համեմատում է Աստծո հետ՝ ԱԺ ամբիոնից հայտարարելով. «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն դրանք լավ չեն Աստծո հետ»։
Օրաթերթը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվեց՝ Հայաստանի պատմության մեջ եկեղեցու եւ պետության միջեւ ինչ առճակատումներ են եղել, եւ դրանք ինչ ելք են ունեցել:

«Անկախության հռչակումից ի վեր եկեղեցի-իշխանություններ հարաբերություններն այսպես լարված չեն եղել: Դարերի խորքում՝ Սովետական Հայաստանում, ամեն ինչ էլ եղել է՝ բռնագանձման դեպքեր, անգամ կաթողիկոսին խեղդամահ են արել (պետանվտանգության ծպտյալ գործակալները 1938 թվականի ապրիլի 6-ին Խորեն Ա Կաթողիկոսին խեղդամահ են արել Վեհարանի իր բնակարանում), բայց դա լրիվ ուրիշ իրականություն էր. այն ժամանակ անկախ պետություն չէր, Սովետական Հայաստան էր, Մոսկվայի թելադրանքով էր լինում ամեն բան»,-ասում է Աջապահյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930