Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Այս պարտվողական, վախվորած, զիջումների քաղաքականությունը ոգեւորում է թշնամուն եւ հուսահատեցնում ՀՀ գիտակից քաղաքացիներին․ «Հրապարակ»

Ապրիլ 25,2023 10:18

Ադրբեջանցին հետեւողականորեն հաջորդ քայլն է իրականացնում` ի ցույց դնելով Արցախը նվաճելու, աշխարհին ու նրա հորդորներն արհամարհելու իր վճռականությունը: Նաեւ շարունակ ապացուցում է, որ ինքը ոչ ժողովրդավար լինելու անհրաժեշտությունն է տեսնում, ոչ վախենում է աշխարհից, ոչ ամաչում է, ոչ սեթեեւթում է, թե` ես չեմ շրջափակողն ու հարձակվողը: Հակառակը` լկտիաբար եւ առանց աչք թարթելու գնում է իր նպատակին ընդառաջ: Իսկ ի՞նչ ենք անում մենք` բարձր իշխանությունների մակարդակով. շարունակ փորձում ենք միջազգային հանրությանը համոզել, որ մենք ագրեսոր չեն: Ցույց ենք տալիս, թե ինչքան ենք ուզում խաղաղություն հաստատել այս տարածքում: Մեր պատրաստակամությունն ենք հայտնում` զորքերը հետ քաշել, մեր տարածքներից էլի զիջել: Հայտարարում ենք, որ հակված ենք կոմպրոմիսների եւ «ցավոտ լուծումների», պատրաստ ենք սահմանազատում անել` լսելով ու քննարկելով հակառակորդի առաջարկները:

Այս պարտվողական, վախվորած, զիջումների քաղաքականությունը ոգեւորում է թշնամուն եւ հուսահատեցնում ՀՀ գիտակից քաղաքացիներին: Թշնամին նորանոր պահանջներ է առաջ քաշում` ծաղրելով ու նվաստացնելով Հայաստան պետությունն ու հայ ազգին, իսկ ՀՀ քաղաքացիներն անզորությունից ավելի շատ են հայհոյում իրենց իշխանություններին եւ օտարվում նրանցից:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930