Ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում, որտեղ ընտրում էին ՄԻՊ թեկնածուին, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սպառնալիքներ էր հնչեցրել ընդդիմության թեկնածու էդգար Ղազարյանի հասցեին: Գործը հասավ իրավապահներին:
ՀՀ քննչական կոմիտեն պարզեց, որ Հովհաննիսյանի նկատմամբ քրգործի հարուցումը մերժելի է, քանի որ հիմքերը բացակայում են:
Նույն իրավապահ համակարգը, որը Հովհաննիսյանի սպառնալիքների ու գործողությունների մեջ հանցակազմ չի տեսնում, շարքային քաղաքացիների նմանօրինակ հայտարարությունների առիթով քրգործ է հարուցում եւ նրանց հասցնում դատարանի դռները: Քաղաքացի Արտակ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «www.facebook.com» սոցիալական ցանցի իր էջում հրապարակային եղանակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, պայմանավորված քաղաքական հայացքներով, 2022 թվականի ապրիլի 03-ին՝ ժամը 22.09-ին, բռնություն գործադրելու հրապարակային կոչ է արել. «Նիկոլի վզակոթին տալով՝ պետք ա շպրտենք էտ աթոռից, հետո սատկացնենք։ Միացե՛ք Սիմոնյանին»: Այս առիթով քրգործը դատարան է հասել:
Կանայք էլ չեն խուսափել պատախանատվությունից. Արմինե Գառնիկի Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:30-ին, իր անձնական օգտագործման բջջային հեռախոսում ներբեռնված «Ֆեյսբուք» հավելվածով տարածել է ՀՀ Աժ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ Naira Zohrabyan ֆեյսբուքյան օգտատիրոջ «Ու ո՞նց են սրանք ապրում» վերնագրով տեսանյութը՝ դրան կցելով «Քիչ է…սատկացնել քպ-ական թուրք ծնունդներին հատ-հատ ու խմբակային» գրառումը:
Կարդացեք նաև
Այս գրառումից հետո կնոջը պատժել են իրավապահները՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի համար: Ահա Նիկոլ Փաշինյանի արդարադատությունը. երբ ՔՊ խմբակցության քարտուղարն է սպառնում լեզու եւ ականջ կտրել, անատիժ պետք է մնա, իսկ երբ շարքային քաղաքացին է նման հայտարարություն անում Փաշինյանի հասցեին, պատժվում է:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։