Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կհաջողվի՞ ՌԴ-ին Ադրբեջանին հետ կանգնեցնել նոր արկածախնդրությունից, դժվար է ասել, սակայն մի շարք հանգամանքներով պայմանավորված Ադրբեջանն ակնհայտ շտապում է. Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 25,2023 11:22

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Չնայած այն հանգամանքին, որ դեռ 2 օր առաջ, Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց Հայաստանն Արցախին կապող միջանցքում հսկիչ անցագրային կետի տեղակայման մասին, սակայն իրադարձություններն այդքան էլ հարթ չեն ընթանում:

Այն հատվածում՝ կամուրջի վրա, որտեղ Ադրբեջանը մեծ նախապատրաստական աշխատանք էր նախաձեռնել, աշխատանքները ընթանում են դադարներով, բավականին դանդաղ:

Ռուս խաղաղապահները փորձում են կանխել աշխատանքները, քանի որ ՌԴ-ի հետ քաղաքական բանակցությունները դեռ արդյունք չեն տվել, իսկ ՌԴ ԱԳ նախարարը դեռ մեկ ամիս առաջ հավաստիացրել էր, որ ադրբեջանական անցակետ չի լինելու:
Այդ ժամանակ խոսք էր գնում միայն ռենտգեն սարքի տեղադրման մասին, որով միայն բեռնատարներն էին ստուգվելու, սակայն Ադրբեջանը խառնել է խաղաքարտերը և փորձում է արագացնել գործընթացները, սակայն չսահմանափակվելով միայն ռենտգեն սարքի տեղակայմամբ:

Կհաջողվի՞ ՌԴ-ին Ադրբեջանին հետ կանգնեցնել նոր արկածախնդրությունից և նրան վերադարձնել եռակողմ փաստաթղթի դաշտ, դժվար է ասել, սակայն մի շարք հանգամանքներով պայմանավորված Ադրբեջանն ակնհայտ շտապում է:
Մյուս կողմից` անցակետի տեղակայման աշխատանքի հիմնական մասն Ադրբեջանն ավարտել է և մեծ է ռիսկը, որ կփորձի այն գործարկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930