Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի իշխանության քայլերը ապացուցում են, որ Արցախի հարցի լուծումը «Անջատում հանուն փրկության» սկզբունքով է հնարավոր միայն. «Հանրապետություն» կուսակցություն

Ապրիլ 24,2023 23:55

«Հանրապետություն» կուսակցությունը գտնում է՝ Լաչինի միջանցքում տեղի ունեցողը ապացույց է այն իրողության, որ Ադրբեջանի համոզմամբ ռուս խաղաղապահները կամ ի վիճակի չեն իրենց ստանձնած պարտավորվածությունը կատարել, կամ հանցագործ համաձայնության մեջ են արցախահայության հետ, կամ շահագրգռված են տարածաշրջանում լարվածության և նոր հակադրության ստեղծմամբ։

Համոզված ենք, որ ադրբեջանական հենակետը Արցախի հայաթափման, էթնիկ զտման և բռնի տեղահանության նպատակ ունի։ Ռուս խաղաղապահների պահվածքը բազմիցս քննադատվել է նաև ՀՀ և ԱՀ հանրային և պետական շրջանակներում։

Ստեղծված իրավիճակի հաղթահարման միակ հնարավորությունը հայկական և ադրբեջանական կողմի համար կլինի ՄԱԿ-ի մանդատով օժտված խաղաղարար ուժերի տեղակայումը Արցախում։ Մնացած տարբերակները հղի են նոր լարվածությամբ և պատերազմով։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝

1.ՀՀ իշխանությունը պետք է սկսի անհապաղ գործընթաց ՄԱԿ-ի խաղաղապահների ներգրավման խնդրով։

2.Արագացնի ՄԱԿ-ի ցեղասպանության և էթնիկ զտման հանձնաժողովին դիմումը՝ Արցախի հայության՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքը պաշտպանելու համար:

3.Ադրբեջանի իշխանության քայլերը ապացուցում են, որ Արցախի հարցի լուծումը «Անջատում հանուն փրկության» սկզբունքով է հնարավոր միայն:

 

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930