«Ա1+». 2023 թվականի ապրիլի 23-ին միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը արգելափակել է երթևեկությունը Լաչինի միջանցքով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի թիվ 1 դիտակետի տարածքում (կամուրջ Խաքարի գետի վրայով)։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ։
Մարդակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել. Զոհեր և վիրավորներ չեն եղել։
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը հետաքննում է այս փաստը։