Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկան անցյալի մասին. Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին

Ապրիլ 24,2023 23:50

Վանա լճի 4 կղզիներից ամենամեծի՝ Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին աչքի է ընկնում ինքնատիպ ճարտարապետական լուծումներով և հորինվածքով, որոնք ապացուցում են եկեղեցու հայկականությունը՝ փշրելով անգամ թուրքական ժխտողական քաղաքականության կարծրատիպերը:

Վանական համալիրից, որը եղել է Վասպուրականի Արծրունյաց թագավորության հոգևոր կենտրոնը, ներկայում պահպանվել է միայն Սուրբ խաչ եկեղեցին: Կառուցվել է 915-921 թվականներին, Մանուել ճարտարապետի կողմից, Վասպուրականի արքա Գագիկ Արծրունու հանձնարարությամբ և հովանավորությամբ: Վանքը լքվել է 1917 թվականին:

Ինքնատիպությամբ և յուրօրինակությամբ աչքի են ընկնում եկեղեցու պատկերաքանդակները: Դրա պատերին կարելի է գտնել բնությունը խորհրդանշող բուսական զարդաքանդակներ, Հին և Նոր կտակարանների, ինչպես նաև աշխարհիկ թեմաներով ստեղծված հարթաքանդակներ: Տպավորիչ են ծով նետվող Հովնանի, Դավթի և Գողիաթի, Սամսոնի, Ադամի ու Եվայի քանդակները: Եկեղեցու արևմտյան ճակատին Գագիկ Արծրունի թագավորն է՝ Սուրբ խաչի մանրակերտը ձեռքին: Հարավային ճակատի կենտրոնում Արծրունյաց տոհմի չորս նահապետներն են: Պատերին կարելի է տեսնել մարդկային կյանքի ամենատարբեր դրսևորումները պատկերող քանդակներ: Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին վերանորոգումից հետո վերաբացվել է 2007-ին՝ որպես թանգարան: Իսկ 2010 թվականին, 95 տարվա ընդմիջումից հետո, եկեղեցում տեղի է ունեցել առաջին պատարագը:

 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930