Ինչպես և սպասելի էր, ՀՀ դե-ֆակտո իշխանությունը սկսեց հերքել նաև Հայոց ցեղասպանության փաստը։ Այսպես, ՀՀ դե-ֆակտո կառավարության պաշտոնական թվիթերում «Հայոց ցեղասպանություն» իրավական եզրույթի փոխարեն օգտագործվել է «Մեծ եղեռն» գեղարվեստական արտահայտությունը։
«Ցեղասպանություն» բառը չասելու համար ժամանակին այս հնարքին էր դիմել ԱՄՆ նախագահ Բ. Օբաման։
Հիմա Թուրքիայի ու Ադրբեջանի կամքը կատարելու համար Հայոց ցեղասպանության եղելությունը սկսում է աստիճանաբար հերքել նաև ՀՀ դե-ֆակտո իշխանությունը։
Հայաստանի թուրքացման ևս մեկ նմուշ էր երեկ Ծիծեռնակաբերդի լույսերի անջատումը «Ջահերով երթի» ժամանակ։ Եթե սրան գումարենք այն հանգամանքը, որ արդեն 2 տարուց ավելին է՝ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը դադարեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար միջազգային պայքարը, ապա կհասկանանք, որ գործ ունենք միտումնավոր վարվող քաղաքականության հետ։
Կարդացեք նաև
Աստիճանաբար այս ամենը ավելի մեծ մասշտաբներ է ընդունելու։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Prime Minister @NikolPashinyan along with President Vahagn Khachaturyan, President of the National Assembly Alen Simonyan and the country's top leadership visited the Tsitsernakaberd memorial complex to pay tribute to the memory of the 1.5 million victims of the Medz Yeghern. pic.twitter.com/QZpCrR4j3c
— Government of Armenia (@armgov) April 24, 2023