Լրահոս
Օրվա լրահոսը

Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի միակողմանի որոշումը հակասում է ԵՄ կոչերին. Բորել

Ապրիլ 24,2023 22:35

Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը հակասում է Եվրամիության՝ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու կոչին: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Ջոզեպ Բորելը ԵՄ խորհրդի նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսում:

«Մենք քննարկել ենք Ադրբեջանի միակողմանի որոշումը՝ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու վերաբերյալ, ինչը հակասում է լարվածությունը նվազեցնելու մեր կոչերին»,- ասել է Բորելը՝ ընդգծելով, որ ԵՄ-ը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանի տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու հարցում:

Նա հիշեցրել է, որ հենց այդ նպատակով էլ ԵՄ-ը առաքելություն է տեղակայել Հայաստանի տարածքում:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930