Մենք եկել ենք, որ այսօր՝ այս հիշատակման օրը, լինենք հայ ժողովրդի կողքին: Ֆրանսիայի Սենատն առաջինն է եղել, որ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթուղթը, եւ մենք շատ հպարտ ենք այդ կապակցությամբ. ասել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրյունո Ռըտայոն:
Նրա գլխավորած պատվիրակությունն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ պատվիրակության ղեկավարը նշել է, որ իրենց դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ պարզ եւ հստակ է, սակայն Թուրքիան ժխտում է կատարվածը, ինչն անընդունելի է:
Նրա խոսքով ցեղասպանությունները կանխելու համար պետք է հիշել անցյալը, սակայն դա բավարար չէ: Միջազգային քրեական դատարանը պետք է դատապարտի եւ պատժի այդպիսի հանցագործություններ կատարած երկրներին:
Կարդացեք նաև
Այս համատեքստում ֆրանսիացի խորհրդարանականը նշել է. «Այն, ինչ այսօր կատարվում է Արցախի նկատմամբ, էթնիկ զտման փաստ է»:
Հյուրերը պսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
ՀՀ Ազգային ժողով