Լրահոս
Օրվա լրահոսը

Միշտ վառ ենք պահում զոհերի հիշատակը Իտալիայում, «որպեսզի անցյալի տառապանքներից ծագի ժողովուրդների և պետությունների միջև խաղաղությամբ լցված ապագան». Անդրեա Կազու

Ապրիլ 24,2023 21:21

Անդրեա Կազու

Իտալիայի պատգամավորների պալատի անդամ

Դեմոկրատական կուսակցություն

 

1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը սկսվում են ձերբակալությունները. մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ հայեր, այդ թվում՝ լրագրողներ, գրողներ, բանաստեղծներ և խորհրդարանի անդամներ արտաքսվեցին և կոտորվեցին Անկարա տանող ճանապարհին:

Գարնանը, զինվորականների զինաթափումից ու կոտորածից հետո, օսմանյան իշխանությունները սկսեցին հայ ժողովրդի զանգվածային տեղահանությունը, որին հաջորդեց սիստեմատիկ սպանությունների արշավը։

Մեծամասնությունը բնաջնջվել են մահվան երթերի միջոցով, փոքրաթիվ փրկվածները մահանում էին սովից՝ հասնելով  սիրիական անապատի ճամբարներ:

Արդյունքում սպանվեց մեկուկես միլիոն մարդ, այդ թվում՝ հայ կանայք, տղամարդիկ և երեխաներ, ինչպես նաև ասորիներ և հույներ, որոնք անհետացան ավելի քան երկու հազար տարի իրենց կողմից բնակեցված հողերից։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը և յուրաքանչյուր օր մենք միշտ վառ ենք պահում զոհերի հիշատակը Իտալիայում, «որպեսզի անցյալի տառապանքներից ծագի ժողովուրդների և պետությունների միջև խաղաղությամբ և փոխըմբռնմամբ  լցված ապագան», ինչպես գրված է Նախագահ Մատարելլայի՝ Երևանում գտնվող հուշահամալիր այցելության կապակցությամբ տնկված ծառի մոտ տեղադրված ցուցանակին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930