Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ անդամ Կարո Փայլանը ապրիլի 24-ի վերաբերյալ ծավալուն գրառում է արել Twitter-ում։
Ստորև ներկայացնում ենք այն.
«Հայոց ցեղասպանությունն սկսվել է 108 տարի առաջ այս օրը։ Նախ հայ մտավորականները, ապա ամբողջ հայ ազգը վտարվեցին իրենց հինավուրց հողերից, սպանվեցին։ Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց կյանքը կորցրածներին հարգանքով հիշատակում եմ։ Աստված իրենց հոգին թող լուսավորի։
Նզովում եմ Հայոց ցեղասպանությունը գործողներին։ Ի դեմ Քյութահիայի նահանգապետ Ֆայիք Ալի Օզանսոյի՝ հարգանքով խոնարհվում եմ ժամանակի բոլոր այն խիղճ ունեցող հանրային ծառայողների հիշատակի առջև, որոնք իրենց կյանքի գնով չեն կատարել ցեղասպանության որոշումը։
Կարդացեք նաև
Լիջեի գավառապետ Հուսեյն Նեսիմի բեյը սպանվեց հայկական տեղահանությանն ու կոտորածներին դեմ դուրս գալու համար։ Հոգին թող լուսավորվի։ Այս երկիրը ոչ թե Թալեաթ փաշաների, այլ Հուսեյն Նեսիմի բեյերի երկիրը պետք է դարձնենք։
108 տարի անց ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անվան փողոցներում ենք քայլում։ Թալեաթ փաշայի անվան դպրոցներում ենք մեր երեխաներին սովորել տալիս։
Եթե Գերմանիայում այսօր Հիտլերի անվան պողոտաներ լինեին, Հիտլերի անվան դպրոցներում երեխաներ սովորեին, ինչպիսի՞ Գերմանիա կլիներ, ահա այդպիսի Թուրքիայում ենք մենք ապրում»։
Աղբյուր` Ermenihaber.am