Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը։ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը վեհաժողովին առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Նա հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել՝ այդ հանցագործությունը որակելով որպես ցեղասպանություն։
ԵԽԽՎ նախագահ Թինի Քոկսը շնորհակալություն հայտնեց հիշեցնելու համար և հայտարարեց, որ արդար կլինի մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել, սակայն նա չօգտագործեց ցեղասպանություն բառը։ ԵԽԽՎ պատվիրակները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև