Այսօր մի խումբ ակտիվիստներ Արցախի դրոշով եւ ցուցապաստառներով էին այցելել Ծիծեռնակաբերդ՝ հիշեցնելու, որ չնայած մենք անընդհատ անցյալի հետ կռիվ ենք տալիս, բայց մեր օրերում, հենց հիմա Արցախը շրջափակման մեջ է, եւ 120 հազար արցախցիների նկատմամբ ահաբեկչություն, ցեղասպանություն է իրականացվում:
Արցախի դրոշը դուր չէր եկել քաղաքացիներից մեկին, որը սկսել է վիճել ակտիվիստների հետ՝ ասելով. «Անիմաստ է, որ Արցախի դրոշն այստեղ պարզել եք, անիմաստ է Արցախի իրավունքն առանձնացնել, դուք հիմա դավաճանական քայլ եք անում, գոյություն չունեցող երկրի դրոշ եք պահում»:
Կարդացեք նաև
Ակտիվիստները մնացել են անդրդվելի: Նրանցից մեկի խոսքով՝ «մենք բոլորս պիտի միաբանվենք, որովհետեւ կանգնած ենք մի խնդրի առաջ, որտեղ ունենք արտաքին թշնամի: Իմաստ չկա լինել ներքին պառակտումների մեջ»:
Մեկ այլ ակտիվիստի խոսքով՝ մենք հիմա նույն խնդրի առաջ ենք, ինչ 108 տարի առաջ Հայոց ցեղասպանության ժամանակ եղել ենք:
Ակտիվիստները դիմել են նաեւ ՄԱԿ-ի գրասենյակին, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի դեսպանատներին՝ հորդորելով ուշադրություն դարձնել Արցախի շրջափակման խնդրին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ