Aravot.am-ը ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանին հարցրեց՝ Տեղ գյուղում ստեղծված իրավիճակի հետ կապված իշխանությունների հանցավոր անգործությունը չի՞ տեսնում: Ի պատասխան՝ նա խորհրդավոր, Մոնա Լիզայի ժպիտով ժպտաց ու ասաց. «Ես որ ասպիրանտուրայում սովորում էի Սովետական Միության ժամանակ ՌԴ-ում, թեզս որ ուզում էի պաշտպանել, բնականաբար, միշտ էլ լինում են ընդդիմախոսներ, հակառակորդներ, եւ այլն, երբ որ իմ ընդդիմախոսները փաստարկներ բերեցին, որ թեման պատրաստ չի, հասուն չի, իմ ղեկավարն ասեց՝ побойся бога, такая работа, այսինքն, Աստծուց վախեցեք, էլի, տեսեք ինչ աշխատանք է կատարել Աղազարյան Հովիկը, իսկ դուք բան եք անում: Հիմա ես ձեր ասածը չեմ համարում արժանի պատասխանի, որովհետեւ այն, ինչ արվում է, դուք չեք նկատում: Թերություններ կա՞ն, պարո՛ն Աղազարյան, իհարկե կան: Բացթողումներ կա՞ն, պարո՛ն Աղազարյան, իհարկե, կան: Բայց այն բառապաշարը, որ դուք օգտագործեցիք, ես հարկ չեմ համարում պատասխանել»:
Մեր դիտարկմանը՝ թերություն ասում են, երբ որ ինչ-որ մի դիրքային խնդիր է լինում, բայց տեսնում ենք՝ մեկ-երկու դեպք չի, պատերազմից հետո տարածքներ է, որ կորցնում ենք, զոհեր է, որ ունենում ենք, ինչքա՞ն պիտի սա շարունակվի՝ Աղազարյանը պատասխանեց. «Մենք գտնվում ենք պատերազմական իրողությունների մեջ եւ նմանատիպ դեպքերը ցավոք սրտի կլինեն: Բայց եթե դուք դինամիկան չեք նկատում այդ ուղղությամբ ինչեր է արվում, կներեք, դա արդեն ձեր խնդիրն է»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ