Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ն ազատվում է «նախկինների» տեսախցիկներից. 25 մլն դրամի տեսահսկողական նոր ցանց է տեղադրվելու խորհրդարանում

Ապրիլ 24,2023 18:29

Aravot.am-ն անդրադարձել է պետական մարմինների՝ մեկ անձից գնման ընթացակարգով, առանց մրցույթի իրականացրած գնումներին ու ՔՊ-ի հետ փոխկապակցված անձանց միլիոնների փոխանցումներին:

2023-ի գնումների պլանի համաձայն՝ Ազգային ժողովը պատրաստվում է 25 մլն դրամի նոր տեսահսկողական համակարգեր գնել:

Մենք տեղեկատվության գրավոր հարցում արեցինք ԱԺ աշխատակազմին՝ պարզելու, թե  որտե՞ղ են դրանք տեղադրվելու, երբ ԱԺ տարածքում արդեն իսկ ամենուրեք կան տեսախցիկներ եւ տեսահսկողական համակարգեր:

ԱԺ-ից մեր հարցմանն ի պատասխան՝ պարզաբանել են. «ԱԺ տեսահսկողական համակարգերը տեղադրվել են ավելի քան 10 տարի առաջ: Դրանք հին են, ցածրորակ եւ ժամանակակից տեխնիկայի հետ աշխատելիս խնդիրներ են առաջանում: Համակարգի ընդհանուր կառուցվածքն անվտանգային խնդիրներ ունի, ինչի պատճառով առաջիկայում նախատեսվում է ներդնել ցանցային տեսահսկողական համակարգ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930