Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևոր է առանց վարանելու դատապարտել նրանց, ովքեր մինչ օրս հերքում են տեղի ունեցած վայրագությունները. Էմանուելե Պոցցոլո

Ապրիլ 24,2023 18:05

«Ապրիլի 24-ին հայերը հիշում են 1915-1919 թվականներին թուրքերի կողմից իրականացված վիթխարի ցեղասպանությունը. այսօր պետք է հիշել մեկուկես միլիոն սպանված քրիստոնյա հայերին, և կարևոր է առանց վարանելու դատապարտել նրանց, ովքեր մինչ օրս հերքում են տեղի ունեցած վայրագությունները։

Հայաստանն անքակտելիորեն կապված է մեր ընդհանուր խոր քրիստոնեական արմատների հետ. այդ պատճառով, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, այն ենթարկվել է հալածանքների, որոնց վերաբերյալ շատերի լռությունը նրանց բարոյապես հանցակից է դարձնում։

Հայերը բնորոշվում են նաև որպես «Արարատի ժողովուրդ». Արարատ լեռան վրա է ջրհեղեղից հետո հանգրվանել է Նոյյան տապանը։ Հովհաննես Պողոս II պապը 2000թ. սեպտեմբերի 14-ին Հայ Կաթողիկե պատրիարքարանի ուխտավորների հետ հանդիպման ժամանակ, հետևյալ կերպ է բնորոշել հայերին. «Հայ ժողովուրդը Խաչը լավ է ճանաչում. նա այն կրում է դաջված իր սրտում: Խաչը հայերի ինքնության, պատմության ողբերգությունների և յուրաքանչյուր անբարենպաստ դեպքից հետո վերածնվելու փառքի խորհրդանիշն է»,- ինչպես նշում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը, այս մասին իր գրառման մեջ հիշեցրել է Պատգամավորների պալատի անդամ («Իտալիայի եղբայրներ» կուսակցություն) Էմանուելե Պոցցոլոն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930